Վրաստանի էլեկտրաէներգիայի ներկրման 60%-ը բաժին է ընկնում Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան: Նրա խոսքով, էլեկտրաէներգիայի մնացած 40%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին և Թուրքիային: Նախարարը նշել է, որ Վրաստանի էլեկտրաէներգիայի շուկան թափանցիկ և մրցունակ է: