Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը և շարունակելու է հետևել Ղրիմի թաթարների վիճակին: «Մենք պաշտպանելու ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, անօրինական ենք համարում Ղրիմի բռնակցումը: Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների կարևոր ոլորտը Ղրիմի թաթարներն են, շարունակում ենք հետևել նրանց վիճակին»,- նշել է Էրդողանը: