Մայիսի 27-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանման անձնակազմն անցկացրել է մասնագիտական պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ: ՊՆ-ից հայտնում են, որ ստուգվել են զինծառայողների մասնագիտական կարողությունները, հաստիքային սպառազինությանը տիրապետելու հմտությունները: