Հայաստանում հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նրա խոսքով, 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ: VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 21-ին, ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: