Կարմիր խաչի խնդրանքով Գերմանիան Արցախին 2 մլն եվրո կհատկացնի
Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 2 միլիոն եվրո կհատկացնի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: Այս մասին նախօրեին Բունդեսթագում լսումների ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:
Նա նշել է, որ ներկայումս Կարմիր խաչը միակ մարդասիրական կազմակերպությունն է, որ մուտք ունի դեպի հակամարտությունից տուժած տարածաշրջան.
"Կազմակերպությունը խնդրել է միջազգային հանրությանը 9 միլիոն եվրո շտապ օգնություն հատկացնել: Գերմանիան կհատկացնի 2 միլիոն եվրո»,- ասել է Մաասը՝ ավելացնելով, որ եղանակային հանգամանքներով պայմանավորված առկա է նաև Արցախի սննդամթերքի մատակարարման ռիսկի խնդիր:
«Կողմերը պետք է վերջապես հասկանան, որ հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է միջազգային հանրության կողմից»,- հավելել է Մաասը: