Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան:«Լուրերը, թե Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականության։ Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի»,- հայտնում են ԲԿ-ից: