25.11.2024
Արցախի բանակը մարտադաշտում ոչնչացրել է քրդերին սպանությունների հեղինակին
prev Նախորդ նորություն

Հարկային արտոնություններ են սահմանվել ՀՀ-ին օժանդակություն ուղարկողների համար

Պատերազմի օրերին հաղթանակի շուրջ համախմբված անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս կարող են չմտածել հարկեր վճարելու մասին, գործելու են հարկային մի շարք արտոնություններ, հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։


Ըստ օրենքի՝ նվիրատվությունը պետք է կատարվի 5 գերատեսչությունից որևէ մեկին` Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ Առողջապահության նախարարությանը:


Խոսքը Եվրասիական տնտեսական միությունից կատարված ներկրումների մասին է: Երրորդ երկրներից ներմուծումների պարագայում արդեն վաղուց հարկային արտոնություն է գործում՝ հրաժարում հօգուտ պետությանն ընթացակարգի դեպքում:


Որպեսզի արտոնությունը կիրառվի, ԵԱՏՄ միասնական օրենսդրության պահանջով պետք է, այնուամենայնիվ, ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր և անուղղակի հարկերը վճարված լինելու մասին հայտարարություն:


Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պետք է նաև հաշվարկային փաստաթղթեր դուրս գրեն ստացող նախարարություններին, որոնք էլ պետք է վավերացնեն փաստաթուղթը: Եթե ռազմական դրության օրերին ֆիզիկական անձը սահմանված չափաքանակներից շատ ապրանք ներմուծի Հայաստան և նվիրաբերի պետությանը, ապա այդ գերազանցող մասի համար ստիպված չի լինի հարկեր վճարել:


Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ են նախատեսված նաև երրորդ երկրներից ներմուծումների և տեղական արտադրողների համար:



Տնտեսվարողները, ովքեր սեպտեմբերի վերջին օրերին ներմուծած և մինչև այս օրենքի ընդունվելը պետությանն անհատույց տրամադրած ապրանքների համար արդեն կատարել են հարկային պարտավորությունները, պետք է գործարքը ճշգրտեն` էլեկտրոնային եղանակով հայտարարագիր ներկայացնելով:


Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444, 08000 0007