Օգոստոսի 18-ին Բեյրութից Հայաստան է վերադարձել 100 հայ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ «Բեյրութից Հայրենիք վերադարձան շուրջ 100 հայրենակիցներ, որոնց թվում 21 երեխա։ Այս չվերթով վերադարձողներ ունեցանք նաև Սիրիայից և Միացյալ Էմիրություններից»,- գրել է նա։