Թուրքական արժույթը երեքշաբթի ԱՄՆ դոլարի նկատմամբ ընկել է մինչեւ 7.85 լիրա՝ անցնելով նախորդ ռեկորդային նվազագույնը՝ 7.83-ը, որը գրանցվել էր նախօրեին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Bloomberg գործակալությունը, Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկումը կապված է այն մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության մեջ: Թուրքական կողմին սերտ հարաբերություններ են կապում Ադրբեջանի հետ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Բաքվին աջակցելու մասին։