24.11.2024
Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու մասին ձայնագրության լուրը ՀՔԾ-ն հերքում է
prev Նախորդ նորություն

Վերաքննիչ դատարանը վերացրեց Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը. փաստաբան

Վերաքննիչ դատարանը քիչ առաջ վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:


«Շուրջ մեկուկես տարի ձգվող այս քաղաքական-քրեական գործում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն չորրորդ անգամ մատնվում է անհաջողության իր բաղձալի նպատակին հասնելու ճանապահին։


Ցավով պետք է արձանագրեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի նկատմամբ գործ կարելու իր ջանքերի տասը տոկոսն ուղղեր մեր օր օրի փոքրացող հայրենիքի առջև ծառացած արհավիրքները կանխելուն, մեր բոլորիս վիճակն այսօր այդքան ողբալի չէր լինի",- գրել է նա։