20.04.2025
Այս վիճակը նվաստացուցիչ է և ամոթալի. Վահրամ քահանա Մելիքյան
prev Նախորդ նորություն

Անհետ կորածների հարազատները կոտրել են ՊՆ-ի դուռը և մտել վարչական համալիրի տարածք

Անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կոտրել են Պաշտպանության նախարարության դուռը և մտել վարչական համալիրի տարածք: Նրանք այսօր առավոտից հավաքվել և բողոքի ակցիան էին իրականացնում Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ:


Ծնողները և հարազատները վերջին օրերին շրջանառվող լուրերից, տեսանյութերից տեղեկացել են, որ հայ զինծառայողների շրջանում կան նոր գերեվարվածներ: Նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ 100-ից ավելի զինծառայողներ գերեվարվել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղել եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ:


Տեղեկութունը չեն հերքել նաև Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։


Ծնորղները նշում են, որ այսօր կմնան նախարարությունում այնքան, մինչև չձեռնարկվեն գործուն քայլեր՝ իրենց որդիների հայտնաբերման ուղղությամբ:


Նշենք, որ Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, որոնք տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:


 

Արցախի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայող. Բեգլարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար