23.11.2024
Ադրբեջանը վերադարձրել է նաև 2018-ից գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 438 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 438 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 149120 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 551637 վերջին մեկ օրում` 1905 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 18513 պացիենտ. մեկ օրում նվազել է 1082-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 127452 անձ` վերջին մեկ օրում 1486 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2529 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 626 է: