ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից: «Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ մի շարք գործընկերների հետ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։ Սա Արա Այվազյանի՝ արտգործնախարարի պաշտոնում առաջին այցն է Բրյուսել։