Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։ Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական կողմի մարմինների վերադարձման խնդրին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացներին ներգրավված է բացառապես այն իրավասության սահմաններում, որ նախատեսված է Պաշտպանի համար: