Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմական գործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: