28.09.2022
ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի քարտերզներն փաստում են. Սև լճի մեծ մասը ՀՀ տարածքում է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ-ն իրավունք է վերապահում սահմանային խնդիրը լուծել այլ, նաև ուժային տարբերակով. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:


ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատում այդ ուղղությամբ տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից ներդրված ջանքերը, հաշվի նստելով նրանց հնչեցրած՝ խաղաղ հանգուցալուծման կոչերի հետ։ Այս առումով, մայիսի 14-ից մեկնարկած բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են:


Այդուհանդերձ, ինչպես հայտնում են ՊՆ-ից, ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։


«Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը», - ասված է հաղորդագրության մեջ։


 

Ադրբեջանցի զինծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ տարածքում, սպառնացել են հայ հովիվների
Հաջորդ նորություն next