29.03.2024
Քաղավիացիայի կոմիտեն իրավունք չունի դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ. Ռևազյան
13.02.2020
Քաղավիացիայի կոմիտեն իրավունք չունի դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ. Ռևազյան

Արցախի օդանավակայանի գործարկման թեմայով շատ քննարկումներ ենք ունեցել, որովհետև իսկապես ուզում ենք լուծումներ գտնել: Այս մասին ԱԺ-ում այսօր՝ փետրավարի 13-ին, հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ «Բայց փաստն այն է, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը որոշել է օդային տարածքը փակել։ Մենք, որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ։ Դա քաղաքական խնդիր է, որը մեր մակարդակով չի կարող լուծվել», - ասաց նա։ Պատգամավոր Սասուն Միքայելյանն ի պատասխան հետաքրրքվեց՝ Հայաստանը միջազգային ատյաններում փորձո՞ւմ է այս թեմայով քննարկումներ անցկացնել։ «Մեր մակարդակով ոչ, ավելի բարձր մակարդակով՝ չեմ ուսումնասիրել։ Սա մեր մակարդակի լուծում չէ, սա քաղաքական խնդիր է», - ասաց Ռևազյանը։

Նորություններ գործընկերներից