3.04.2025
Իրանում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
prev Նախորդ նորություն

Իսրայելի դեսպանը հերքել է Ղարաբաղում իսրայելցի զինվորականների ներկայության մասին լուրերը

Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին «մեծ հիմարություն» և ֆանտազիա է անվանել Ղարաբաղում իսրայելցի զինվորականների ներկայության մասին հաղորդագրությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ես կարծում եմ, որ դա մեծ հիմարություն է, որովհետև եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին, այնտեղ են գտնվում են և ռուսական, և թուրքական (զինվորականներ)։ Այնպես որ, ես կարծում եմ, որ երբ նրանք ինչ-որ երևակայություններ ունեն, նրանք կարող են ասել, որ գուցե Մարս մոլորակից էլ այնտեղ են ներկա», - ասել է դեսպանը լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին։


Իրանը հոկտեմբերի 5-ին փակել է իր օդային տարածքը Ադրբեջանից Նախիջեւան ռազմական բեռների տեղափոխման համար՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի՝ այաթոլլա Խամենեիի ներկայացուցչի վերաբերյալ որոշման: Բաքվում ի պատասխան հայտարարել են Իրանի կողմից «դավաճանության» մասին՝ նշելով, որ Թեհրանի այդ քաղաքական որոշումը Բաքվին դրդում է «ոչ երկիմաստ եզրակացությունների Իրանի կառավարության արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին»:


Հիշեցնենք, որ վերջին օրերին Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունները սահում են դեպի առճակատում։ Դա տեղի է ունեցել անցած ամիս ադրբեջանցի զինվորականների կողմից M-2 (Իրան — Հայաստան) միջպետական ճանապարհին մեծ բեռնատար մեքենաների երկու իրանցի վարորդների ձերբակալությունից հետո, որոնք մինչ օրս ազատ չեն արձակվել:


Իրանի իշխանություններն ի պատասխան կշտամբել են Ադրբեջանի ղեկավարությանը «իսրայելական ներկայությանը» իր տարածքը տրամադրելու համար եւ զորավարժությունների անվան տակ լրացուցիչ զորքեր են ուղարկել Անդրկովկասյան խոշորագույն հանրապետության հարավային սահմաններին:

Հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողություն՝ Իրաքյան Զախո քաղաքում
Հաջորդ նորություն next
 Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը
02.04.2025
Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը