ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ծանոթացել է ռուսական ռազմակայանի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներին, հրամանատարությանը և անձնակազմին շնորհավորել զորամասի կազմավորման օրվա ու գալիք Ամանորի կապակցությամբ: Նախարարի գլխավորությամբ պատվիրակությունն այցելել է նաև ռազմակայանի տարածքում գտնվող Ալեքսանդրայի Սուրբ Նահատակ ուղղափառ եկեղեցի և ռազմապատմական թանգարան: