Հայաստանի կառավարությունը քննարկել Է ԵՄ-ին 2,6 մլրդ եվրոյի չափով օգնության փաթեթը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շուրջ աշխատանքային քննարկում:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական ներդրումային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, ԵՄ և ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Քննարկման սկզբում փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին, ընդգծեց, որ այս աշխատանքային քննարկմամբ մեկնարկում են ԵՄ աջակցության փաթեթի շրջանակներում սահմանված ուղենիշների ներքո Կառավարության կողմից մշակված կոնկրետ նպատակների շուրջ բանակցությունները:
Փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության կողմից առաջարկվող ուղենիշները, դրանց հիմնական բաղադրիչները և ինդիկատիվ ծախսերը: Քննարկման ընթացքում հստակեցվել են ծրագրերի արդյունավետ իրականացմանն ուղղված համատեղ քայլերի հաջորդականությունը, ներդրումային և ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները: