Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Այս մասին ասված է Խաչատուր Սուքիասյանի տարածած հայտարարության մեջ: "Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից",- ասված է հայտարարության մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ Երևանի Ամիրյան փողոցում երեկ` հուլիսի 18–ին կրակոցներ արձակողը Ռ. Սուքիասյանն է, «Իմ քայլը» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը: