Այսօր 14։30-ի սահմաններում Էջմիածնի Մշակույթի տանը հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու՝ ոստիկանության սերժանտի դի: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ քննություն է իրականացվում, դեպքի հանգամանքները պարզվում են։ Ըստ նախնական վարկածի՝ տղամարդն իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել։