23.11.2024
Հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողություն՝ Իրաքյան Զախո քաղաքում
prev Նախորդ նորություն

Իրանում ՀՀ դեսպանն ու ԻԻՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի աշխատանքները

Հոկտեմբերի 6-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: 


Ա․ Թումանյանը շնորհավորեց Մ․ Սաֆարիին կարևոր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունների կողմից կիրականացվեն անհրաժեշտ բոլոր քայլերը Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար։


ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մ․ Սաֆարին, կարևորելով տնտեսական համագործակցության խորացումը, իր պատրաստակամությունը հայտնեց ընթացիկ տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցության հարցում։


Զրուցակիցներն անդրադարձան նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային առանցքի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման հարցերին։