24.11.2024
Իրանում ՀՀ դեսպանն ու ԻԻՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի աշխատանքները
prev Նախորդ նորություն

Էրդողանը պիտի իր առողջ լինելը հաստատող տեղեկանք վերցնի. Թուրքիայի ընդդիմության առաջնորդ

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երբ ԺՀԿ-ն իշխանության գա, Թուրքիան անհապաղ հաշտվելու է Սիրիայի և Եգիպտոսի հետ, հայտնում է ermenihaber.am-ը։


«Սիրիայի ու Եգիպտոսի հետ փոխադարձ դեսպանություններ ենք բացելու։ Սիրիայից մինչև Եգիպտոս գնացող բոլոր ճանապարհները բացելու ենք երթևեկության համար»,- պարզաբանել է Քըլըչդարօղլուն Մերսինում բեռնափոխադրողների հետ հանդիպման ժամանակ։


Ընդդիմադիր կուսակցապետը Twitter-ում արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե ԺՀԿ-ն առաջարկում է փոփոխության ենթարկել Թուրքիայի սահմանադրության առաջին չորս հոդվածը։


«Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պահանջում են փոխել սահմանադրության առաջին չորս հոդվածը, իսկ Էրդողանը կարծում է, թե դա ես եմ ասել։ Էրդողանը պիտի մի անկախ կազմակերպությունից իր առողջ լինելը հաստատող տեղեկանք վերցնի, այն էլ՝ անմիջապես»,- հեգնել է քեմալականների առաջնորդը՝ հերքելով Էրդողանի արած հայտարարությունը։