9.07.2025
ՁորաՀԷԿ-ի գործով ՀՔԾ քննիչը Սեյրան Օհանյանին անհիմն մեղադրանք է առաջադրել․ փաստաբան
prev Նախորդ նորություն

Քննարկվել է ՀՀ և ՌԴ համագործակցության շրջանակներում ծխախոտի դեմ պայքարին ուղղված քայլերը

Կայացել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Օլեգ Սալագայի հանդիպումը` առցանց ձևաչափով:

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության շրջանակներում ծխախոտի դեմ պայքարին ուղղված քայլերը:

Կողմերն անդրադարձել են ոչ վարակիչ հիվանդություններին (ՈՎՀ)` ընդգծելով, որ այն դերակատարում ունի կորոնավիրուսային հիվանդության ընթացքի ծանրության և մահացության ցուցանիշների աճի առումով: Հաշվի առնելով, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը ՈՎՀ-ների հիմնական ռիսկի գործոններից է, վերջիններս կարևորել են դրանց դեմ պայքարը կորոնավիրուսային համավարակի պայմաններում:

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ շեշտվել է համագործակցության կարևորությունը, և որոշվել է պահպանել այս քննարկումների շարունակականությունը՝ հետագա քայլերի ավելի մանրամասն մշակման նպատակով:


 


 

Ինչպես կարգավորել զորակոչիկների խնդիրները. ՄԻՊ-ի առաջարկները
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ