Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թ. հունվար-մայիսին կազմել է 4,3 տոկոս, սակայն մայիսին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ՝ 10,9 տոկոս: Այս տարվա առաջին չորս ամիսներին կտրուկ աճել են շինարարության ոլորտը՝ 14,3 տոկոս, իսկ արտաքին ապրանքաշրջանագության ծավաը՝ 11,6 տոկոս: Հատկանշական է, որ շինարարության ոլորտը մայիսին աճել է չնչին՝ 0,5 տոկոս: Մասնավորապես արտահանումն աճել է 20,8 տոկոսով, իսկ ներմուծման ծավալները՝ 6,7 տոկոս: Էական աճ չի գրացվել արդյունաբերական արտադրանքի ծավալում՝ 2,3 տոկոս: Առևտրաշրջանառությունն աճել է 7,4 տոկոսով, ծառայությունների ոլորտը գրեթե ակտիվություն չի ցուցաբերել՝ 0,9 տոկոս: Գնաճը կազմել է 5,5 տոկոս: