Թուրքիայի հետ բանակցողի ընտրությունը բնորոշում է այս կառավարության ադեկվատության աստիճանը
Հայ-թուրքական բանակցությունները (մի կողմ թողնենք այս պահին դրանց անցկացնելու նպատակահարմարության հարցը) կարող էր միավորել հանրությանն, անկախ ներքաղաքական թշնամանքի, քանի որ դա ունի համազգային նշանակություն: Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Սակայն պետք է իրոք լինել այդքան "տաղանդավոր", որ նման անընդունելի ու անփորձ անձնավորություն նշանակել բանակցող, որ անկախ այդ բանակցությունների արդյունքներից, ի սկզբանե, արդեն հանրությանը հերթական անգամ պառակտել ու անվստահություն ներշնչել այդ բանակցությունների հանդեպ:
Գոնե այս հարցում ազգին միավորելու շանսն օգտագործելու փոխարեն այն պառակտելու տաղանդը բնորոշում է այս կառավարության ադեկվատության աստիճանը:
Հ.Գ. Կամ էլ երկրորդ տարբերակը՝ գնալու են այնպիսի զիջումների, այդ թվում Ցեղասպանության հարցում, որ հանրային վստահություն ունեցող որևէ բանակցող դրան չի համաձայնվի: Այսինքն մեզ փաստի առաջ դնելու տարբերակն է ընտրվել",- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ Թուրքիայի հետ բանակցող է ընտրվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: