25.11.2024
Կաթողիկոսն ընդունել է Իրանի մեջլիսի Իրան-ՀՀ պատգամավորական բարեկամության խմբի անդամներին
prev Նախորդ նորություն

Արթուր Վանեցյանը կրկին այցելել է Մամիկոն Ասլանյանին

ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր առավոտյան այցելել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ:


"Այսօր առավոտյան այցելեցի Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում ապօրինաբար պահվում է Վանաձորի ընտրված ավագանի (համոզված եմ ապագա քաղաքապետ) Մամիկոն Ասլանյանը։

Մամիկոնը խնդրեց փոխանցել իր հազարավոր համախոհներին, որ իր տրամադրությունը մարտական է, կամքն անկոտրում է և պայքարը շարունակվելու է մինչև վանաձորցու վերջնական հաղթանակ",- գրել է Վանեցյանը Facebook-ի իր էջում: