ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և մի խումբ բարձրաստիճան սպաներ հրաժարականի դիմումներ չեն ներկայացրել: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Մարտիրոսյանն ու մի շարք բարձրաստիճան սպաներ ազատման դիմումներ են ներկայացրել: Սակայն կառույցից հերքեցին՝ նշելով, որ ԱԱԾ-ն շարունակում է իր բնականոն աշխատանքը: