15.01.2025
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի նիստին քննարկվել են տնտեսական խնդիրներ
09.07.2024
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի նիստին քննարկվել են տնտեսական խնդիրներ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը օրերս Մոսկվայում մասնակցել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶԵՀ, Հիմնադրամ) ռազմավարական նիստին: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից: ԿԶԵՀ ռազմավարական նիստի առանցքային օրակարգային հարցերից է եղել գլոբալ մակրոտնտեսական իրավիճակի փոփոխության պայմաններում Հիմնադրամի և անդամ երկրների ռազմավարությունների վերանայումը՝ նոր իրողություններին համապատասխան: Անդրադարձ է կատարվել նաև առկա տնտեսական խնդիրների լուծման ու մարտահրավերներին դիմագրավելու ուղիներին: Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են Հիմնադրամի ռազմավարության միջանկյալ գնահատման արդյունքները, ներկայացվել են վերջինիս վերափոխման մոտեցումները: Համաձայնություն է ձեռք բերվել ներկայիս գլոբալ փոփոխությունների համատեքստում 2025-2026 թթ. ռազմավարական ժամանակահատվածի համար վերանայել ինչպես Հիմնադրամի, այնպես էլ երկրների ռազմավարությունները, ինչը հնարավորություն կտա լավագույնս աջակցելու մասնակից պետությունների տնտեսություններին՝ վերջիններիս առջև ծառացած ռազմավարական խնդիրների լուծման ճանապարհին: Նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի կողմից ներկայացվել են հայկական կողմի առաջարկները թե՛ Հիմնադրամի և թե՛ Հայաստանի ռազմավարության վերանայման վերաբերյալ: Նիստի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Հիմնադրամի՝ որպես առանձին միջազգային կազմակերպության տրանսֆորմացիայի գործընթացին՝ հաշվի առնելով, որ վերջինիս կանոնադրական փաստաթղթերն արդեն իսկ ստորագրվել են մասնակից պետությունների կողմից և ներկայումս ուժի մեջ մտնելու փուլում են: