Դեռևս մեկ ամիս առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Յ. Գյուլերը հետաքրքիր դետալ էր ասել, որը շատ չի լուսաբանվել մեզանում։ Նրա պնդմամբ, «Սիրիայի ազատ բանակը» (Free Syria Army), որը կարելի է համարել Սիրիայում գործող թուրքական բանակի դաշտային զորամիավորումներից մեկը և որն այս օրերին գրավում է սիրիական տարածքը, պետք է լինի նոր սիրիական բանակի հիմքը։ Այն, ինչ կմնա Սիրիայից, կվերածվի պրոթուրքական զինյալ պետության։ Թուրքագետ Վարուժան Գեղամյան