18.02.2026
Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ
prev Նախորդ նորություն

Ընդունվեց 27-37 տարեկան չծառայած քաղաքացիների զինծառայությանն առնչվող օրենքի նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն է տալիս վերադառնալ հայրենիք, ծառայելու և գումար վճարելու եղանակով մարել ՀՀ-ի առջև ունեցած իրենց պարտքը:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 87 կողմ, 5 ձեռնպահ ձայներ:


Նախագծով առաջարկվում է 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստան և ընտրելով հինգ տարբերակներից մեկը․


♦ ծառայել 24 ամիս,


♦ ծառայել 12 ամիս և վճարել 2.5 մլն դրամ,


♦ ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ,


♦ ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ,


♦ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ։


«Նախագծին մեր հազարավոր քաղաքացիներ երկար են սպասել: Նախագծով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք՝ ծառայելով և գումար վճարելով մարել Հայաստանի առջև ունեցած իրենց պարտքը և նոր կյանք սկսել Հայաստանում»,-ասաց Հայկ Սարգսյանը քվեարկությունից հետո:


Նա շնորհակալություն հայտնեց «Հայաստան» խմբակցությանը՝ իր հեղինակած նախագծին կողմ քվեարկելու համար: Պատգամավորը նաև տարակուսանք հայտնեց, թե ինչու «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս կողմ չքվեարկեց:


 

Քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերի անցկացմանը վերաբերող հարցեր
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան