Հունիսի 12-ին Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, ծառայության մի խումբ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված է խաղաղապահ առաքելությամբ Արցախում գտնվող ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը:Մեխակ Արզումանյանը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն է փոխանցել գործընկեր կառույցի ծառայողներին, միաժամանակ շնորհակալություն հայտնել ԱԻ պետական ծառայության հետ ակտիվ համագործակցության համար:«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանն Արցախում իրավիճակը կայունացնելու միջնորդական ջանքերի, խաղաղության և կայունության վերականգնման գործում ցուցաբերվող օգնության համար: Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում համահավաք խմբի արագ արձագանքման՝ մասնավորապես, պիրոտեխնիկական, փրկարարական և հումանիտար արձագանքման խմբերին: Ձեր մասնագիտական գործունեությունը կարևոր է ամբողջ Ռուսաստանի և Արցախի համար»-նշված է եղել ՆԳ նախարարի ելույթում: Կարեն Սարգսյանի հրամանով ՌԴ ԱԻՆ մի խումբ ծառայողներ արժանացել են պարգևների: «Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար» մեդալները և պատվոգրերը փոխանցել է ծառայության ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը: ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին շնորհավորել և կառավարական պարգևներ է փոխանցել նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: