22.04.2025
Այսօր սկսվում է Հայաստանի պատմությունը. Նատալյա Ռոտենբերգը ՀՀ անձնագիր է ստացել
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները միջնորդում են հետաձգել դատական նիստը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի Գևորգյանը կարողանա մասնակցել այս պահին Ազգային Ժողովում ընթացող նիստի աշխատանքներին։


ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ Սահակյանը տեղեկացրեց, որ այսօր նախատեսվում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրություն և իր պաշտպանյալը պետք է մասնակցի այդ քվեարկությանը։


Միջնորդությանը միացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ընդգծելով, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին։ Օրբելյանն առաջարկեց դատական նիստերի օրերը նշանակել այնպես, որ դրանք չհամընկնեն ԱԺ քառօրյայի հետ։

Խորհրդարանում բոլորը վերածվել են «հակահետախուզների» ու «թուրքերի որսորդների». Ռուբինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան