Հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած, 211-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսպիսով ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք, 11 մահ և 85 առողջացած։