15.06.2025
Հայաստանի իշխանությունները և Թուրքիան գնում են թուրքական սցենարով. քաղաքագետ
30.03.2021
Հայաստանի իշխանությունները և Թուրքիան գնում են թուրքական սցենարով. քաղաքագետ

Վերջին օրերին ակտիվ քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունների ապագան: Այս հարցը անկախ Հայաստանի գլոբալ մարտահրավերներից է, որին բախվել են բոլոր նախկին ղեկավարները: Այս մասին գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:"Պետք է հստակ գիտակցել, որ հայ-թուրքական հարաբերություններն ունեն զարգացման 2 հիմնարար սկզբունք:1. Հարաբերությունների կարգավորում (normalization)2. Հաշտեցում (reconsiliation)Սրանք երկու էապես տարբեր սկզբունքներ են: Եթե շատ կարճ, առաջինը ձեռնտու է մեզ, երկրորդը՝ թուրքական կողմին: Հարաբերութունների կարգավորման կոնցեպտին (առանց նախապայմանների) մեծ հաշվով կողմ են եղել Հայաստանի 3 նախկին նախագահները և աշխատել են այդ ուղղությամբ:Հաշտեցման կոնցեպտը նշանակում է մոռանալ անցյալը և ամեն ինչ սկսել «մաքուր էջից»: Սա թուրքական օրակարգ է, որից բխում է, որ պետք է մոռանալ Ցեղասպանությունը, մեր արտաքին քաղաքական օրակարգից հանել Ցեղասպանության միջազգային ճանաչումը և սկսել «բարեկամություն» անել: Միաժամանակ, սա նշանակում է սեպ խրել Հայաստանի և սփյուռքի միջև: Հիմա հասկանալի է չէ՞, թե ինչու է ԱԽՔ-ը հարաբերությունների շտկման կոչ անում, Մակունցը Վաշինգտոնում դեսպան նշանակվում, վարչապետը հայտարարում, որ պետք չէ թշնամիներ ունենալ: Սա է ամբողջ տրամաբանությունը: Այսինքն, Հայաստանի իշխանությունները և Թուրքիան գնում են թուրքական սցենարով, այս ամենն անում են ապրիլի 24-ին ընդառաջ, երբ միջազգային հիմնական խաղացողը՝ ԱՄՆ-ն աննախադեպ մոտ է ճանաչման փաստին: Չսիրելի իշխանություններ, եթե ուզում էիք հայ-թուրքական գործընթաց ունենալ, սկսեիք երեք տարի առաջ: Եթե ուզում եք հիմա ունենալ, սկսեք ապրիլի 25-ից՝ եթե ձեր օրակարգը թուրքական ծագման չէ",- Facebook-ի իր էջում գրել է Սարգսյանը: