ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ ամեն ինչ արվելու է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքները վերադարձնելու համար, որոնք կորցրել են 2020թ.աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ: «Ինչ վերաբերում է տարածքներին, կարծում եմ, ձեզ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքը, որոշակի սահմաններով, ճանաչվել է միջազգային հանրության կողմից, եւ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի օկուպացված տարածքները», - ասել է Գրիգորյանը: