17.09.2025
Մոսկվան ՀԱՊԿ-ի շրջանակներում օգնություն է առաջարկել Երևանին ու Բաքվին
19.05.2021
Մոսկվան ՀԱՊԿ-ի շրջանակներում օգնություն է առաջարկել Երևանին ու Բաքվին

Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում առաջարկել է աջակցել Բաքվին և Երևանին սահմանին իրավիճակի կարգավորման հարցում եւ հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին մայիսի 19-ին Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդինի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք երեկ արդեն ոչ պաշտոնական ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը։ Մենք դիտարկել ենք մեր հայ գործընկերների խնդրանքը և այդ խնդրանքով քննարկել ենք Երևանի և Բաքվի միջև առկա իրավիճակը։ Կողմերի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, ՌԴ-ն առաջարկել է սկզբում աջակցել սահմանազատման եւ սահմանգծամն հարցում՝ հանդես գալով այդ նպատակով համատեղ հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող էր մասնակցել որպես խորհրդատու, եթե ցանկանում եք, միջնորդ», - ասել է նախարարը: