25.11.2024
Զինծառայողները կրկին կկարողանան մեկնել արձակուրդ. Անահիտ Ավանեսյան
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափով պատվաստվել է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացի արդյունքում երկու դեղաչափ ստացած քաղաքացիների քանակը կազմել է ավելի քան 805 հազար, որը մեծահասակ բնակչության 35.7 տոկոսն է:


Այդ մասին կառավարության հունվարի 20-ի նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով պատվաստումների ցուցանիշները:


Նախարարի խոսքով, կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափը ստացել է 987 084 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը: «Ակտիվացել է խթանիչ դեղաչափով պատվաստումների ընթացքը», - ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ դրանք իրականացվում են ամբողջական պատվաստումը ստանալուց 6 ամիս հետո:


Եզրափակելով իր խոսքը նախարարը կոչ արեց քաղաքացիներին պատվաստվել, քանի որ դա կորոնավիրուսի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցն է: