25.11.2024
Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Զինծառայողները կրկին կկարողանան մեկնել արձակուրդ. Անահիտ Ավանեսյան

Զինծառայողները կրկին կկարողանան մեկնել արձակուրդ, իսկ ՔԿՀ-ներում կվերականգնվի այցելությունների գործընթացը: Այդ մասին կառավարության հունվարի 20-ի նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:


Նա հիշեցրեց, որ զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում այցելությունների, արձակուրդների հետ կապված գործընթացները դադարեցվել էին անցյալ տարվա աշնանը կորոնավիրուսով պայմանավորված սրացումների հետ կապված:


Այս որոշմամբ, նշել է Ավանեսյանը, հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի այս ինստիտուտները գործարկվեն՝ պահպանելով հակահամաճարակային ռեժիմի սահմանափակումները, դրանք են՝ ՊՇՌ թեստավորման հնարավորությունը, ամբողջական պատվաստումներ անցնելու հանգամանքը: