10.09.2026
Դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Հեղուկ գազը կթանկանա

Հեղուկ գազը կթանկանա: Այս "ուրախալի" լուրը  լրագրողներին այսօր հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ դրան են նպաստում երեք հիմնական գործոնները:


Առաջինն այն է, որ Հայաստանը հեղուկ գազ չունի և ներկրում է, իսկ այդ շուկաներում կա որոշակի թանկացում։ Որպես երկրորդ գործոն պատգամավորը նշեց այն,  որ Հայաստանի շուկան փոքր է, բայց պահպանվում է ներկրման բարձր մենաշնորհացման աստիճանը։


"Երրորդ գործոնն էլ բարձր մենաշնորհացման շուկաների նկատմամբ վերահսկողական մարմնի հսկողությունն է",- ասաց պատգամավորը։


Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով հեղուկ գազի մատակարարումներն ավելացել են 60,6 տոկոսով՝ մինչև 34 963,6 տոննա: Հեղուկ գազը Հայաստան է բերվում Ռուսաստանից (27,7 տոկոս), Իրանից (61,3 տոկոս) և Իրաքից (11 տոկոս):


 


 

Սիրո տոնին ընդառաջ. իտալացի աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը Երևանում
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ