Հուլիսին հարկային մուտքերն աճել են 18.1%-ով (2024թ. հուլիսի համեմատ): Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:2025 թվականի հուլիսին ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտների և պետական տուրքերի մուտք բյուջե, ինչը նախորդ տարվա հուլիսից ավել է 33.5 մլրդ դրամով կամ 18.1%-ով:Նշվում է, որ աճը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ, հարկային կարգապահության բարձրացմամբ և ՊԵԿ-ի վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։