26.01.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Քրեական վարույթ «Մեր ձևով» շարժման համակարգողի նկատմամբ. ՔԿ մանրամասները

Լուսանկարը` «Մեր ձևով» շարժում
Լուսանկարը` «Մեր ձևով» շարժում

Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ՝ կապված զինվորական ծառայությանն առնչվող հանգամանքների հետ:


Գրավոր հարցմանն ի պատասխան կառույցից հայտնել են, որ նախաքննության շրջանակում նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու վերջինիս առողջական խնդիրների իսկությունը:


Չնայած Կարապետյանը ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է անցնել այն հետազոտությունները, որոնց հիմքով նախկինում ճանաչվել էր ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար:


Ներկայումս Նարեկ Կարապետյանը հաշվառված է պահեստազորում՝ որպես պատերազմական ժամանակ սահմանափակումով պիտանի զինծառայող: Քննչական կոմիտեն չի հստակեցրել Կարապետյանի դատավարական կարգավիճակը՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությամբ:


Միևնույն ժամանակ, «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիանա Ղահրամանյանը հայտարարել է, որ վարույթը հարուցվել է դեռ ամիսներ առաջ՝ Թաքեր Կարլսոնի հետ հայտնի հարցազրույցից հետո, ինչն ըստ շարժման ներկայացուցիչների՝ մատնանշում է գործընթացի քաղաքական ենթատեքստը: