Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունն ու մեղադրյալին հանձնել ԳԴՀ իրավասու մարմիններին։ Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Գերմանիայի իրավասու մարմիններին հանձնված Ա․Մ․-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակություն կատարելու համար։