Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նիստը գումարվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։ "Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդգծվել է տրանսպորտային գծի կարեւորությունը, որը կապահովի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ անարգել հաղորդակցությունը եւ արդյունքներ կբերի ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների, ինչպես նաեւ վերջնական խաղաղության հաստատման մեր ձգտումը", - ասված է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: