1.11.2024
Հայաստանում կստեղծվեն հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ
13.01.2021
Հայաստանում կստեղծվեն հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է կարևոր նախագծերի փաթեթներ, որոնք արժանացել են հանձնաժողովի հավանությանը։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առանձնացրել է դրանցից երկուսը։"Առաջին փաթեթով առաջարկում ենք ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ։ Արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն, որն էլ կնպաստի կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, իսկ հինգը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնազն տասը դատավոր։ Երկրորդ փաթեթով առաջարկում ենք ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե: Փաթեթի վերջնական ընդունման արդյունքում ակնկալում ենք Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, դրանց քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով",- հայտնել է նախարարը: