22.11.2024
Գիշերը հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել. Արցախի ՊՆ
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ-ն միայն «ուշադրությամբ հետևում է, թե ինչ է կատարվում» Ղարաբաղում

«Կան բազմաթիվ պատճառներ, որոնք մեզ անհանգստացնում են Եվրոպայի խորհրդի տարածքում, ոչ միայն ռուսական ագրեսիան։ Այդ պատճառներից մեկը Ադրբեջանի և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև իրավիճակն է»,- մարտի 14-ին ասել է ԵԽԽՎ ղեկավար Թինի Քոքսը` պատասխանելով EADaily-ի թղթակցի հարցին:


Լրագրողը մասնավորապես հետաքրքրվել է, թե ինչու է կազմակերպությունն անտեսում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը և պատժամիջոցներ չի կիրառում: Ադրբեջանը, որը պատերազմ սանձազերծեց 2020 թվականին, ինչպես նաև Թուրքիան, որը վարձկաններ էր ուղարկում հակամարտության գոտի։


«Ես համաձայն չեմ, որ մենք անտեսում ենք, մենք անում ենք այն, ինչ կարող է անել այս կազմակերպությունը։ Հակամարտությունը, որպես այդպիսին, ոչ թե Եվրոպայի խորհրդի մանդատի մեջ է, այլ ԵԱՀԿ-ի և հակամարտությունում ներգրավված կողմերի պայմանավորվածությունների մեջ»,- ասել է վեհաժողովի ղեկավարը։


Նա հավելել է, որ «ուշադիր հետևում են, թե ինչ է տեղի ունենում», իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այնտեղ շատ պարզ իրավիճակ է, և, վեհաժողովի և Նախարարների կոմիտեի կարծիքով, Ռուսաստանը հատել է «կարմիր գիծը», ինչը հանգեցրել է կազմակերպության նման արձագանքին:


«Ավելին ոչինչ չեմ կարող ավելացնել, մեզ շատ մտահոգում է իրավիճակը այնտեղ (Լեռնային Ղարաբաղում.-խմբ.), բայց հիմա մենք պետք է նախ զբաղվենք ռուսական խնդրով»,- եզրափակեց նա՝ նշելով հակամարտությունների վերաբերյալ մոտեցումների առաջնահերթությունը։