20.04.2025
ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով. ԿԲ
prev Նախորդ նորություն

Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են. ԲԴԽ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են, տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը:


«Դռնբաց նիստում, քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին 2022 թվականի փետրվարի 2-ի որոշումն ու կից ներկայացված փաստաթղթերը, խորհուրդը որոշեց բավարարել միջնորդությունը: Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվեցում են էական կարգապահական խախտում կատարելու հիմքով», նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:


Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ներկայացվել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար