23.11.2024
Իրանը կանխել է Ֆորդոյի միջուկային օբյեկտում դիվերսիա
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է շաքարավազի և հացահատիկի արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման համար մինչև հունիսի 30-ը, իսկ շաքարավազի արտահանումը ԵԱՏՄ-ից դուրս՝ մինչև օգոստոսի 31-ը, հայտնում է Inerfax-ը։


«Ռուսաստանը ժամանակավոր արգելում է հացահատիկի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ (ԵԱՏՄ), ինչպես նաև սպիտակ շաքարավազի և եղեգնաշաքարի հումքի արտահանումը երրորդ երկրներ։ Այդ մասին հրամանագիր է ստորագրել վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Հացահատիկի սահմանափակումները կգործեն մինչև հունիսի 30-ը, շաքարավազի համար՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը»,- ասվում է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


Հացահատիկի արգելքը տարածվում է ցորենի և մեսլինի, տարեկանի, գարու և եգիպտացորենի վրա։


«Որոշումն ընդունվել է արտաքին սահմանափակումների պայմաններում սննդամթերքի ներքին շուկան պաշտպանելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։


Կառավարությունը նշում է, որ մի շարք բացառություններ են նախատեսված շաքարավազի և հացահատիկի արտահանման համար։


«Այնպես որ, այդ ապրանքների մատակարարումները Ռուսաստանից դուրս հնարավոր կլինեն, այդ թվում՝ հումանիտար օգնության տրամադրման, ինչպես նաև միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում»,- ասվում է փաստաթղթում։


Կառավարության հաղորդագրության մեջ չի նշվում, թե որ օրվանից է արգելքն ուժի մեջ մտնելու։ Ավելի վաղ Գյուղատնտեսության նախարարությունից «Ինտերֆաքս»-ին հայտնել էին, որ արգելքը կարող է մտցվել մարտի 15-ից։


Ինչպես երկուշաբթի օրը պարզաբանել է փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն, թույլատրվելու է հացահատիկի արտահանումը արտահանման քվոտայի շրջանակներում առանձին լիցենզիաներով։ Բանաձևի նախագծի բացատրական գրության համաձայն, որին ծանոթացել է «Ինտերֆաքս»-ը, փաստաթուղթը սահմանում է այն դեպքերը, որոնք չեն տարածվում ժամանակավոր արգելքի տակ։


«Մասնավորապես, ժամանակավոր արգելքը չի տարածվում Ռուսաստանի Դաշնության տարածքից արտահանման միանվագ լիցենզիաների հիման վրա արտահանվող մշակաբույսերի վրա»,- ասվում է փաստաթղթում։


Աբրամչենկոն նաև նշել է, որ շաքարավազի արտահանումը ԵԱՏՄ երկրներ հնարավոր կլինի գյուղատնտեսության նախարարության առանձին որոշումներով։