Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում։ Հիմնականում՝ ընտրացուցակներում ընդգրկվելու հետ կապված հարցերով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: «Կոնկրետ մեզ ահազանգող քաղաքացին հերթում հարյուրքսանքանիերորդն էր։ Շատերը չեն կարողանում սպասում ու հեռանում են՝ ստիպված հրաժարվելով ընտրական իրավունքից։Կոչ եմ անում.1) ՀՀ ոստիկանությանը՝ շտապ ավելացնել սպասարկման ծավալները և ապահովել հոսքերի արդյունավետ կառավարումը (կոնկրետ մեկ բաժնում 12 պատուհանից այս պահին աշխատում է 4-5-ը՝ ըստ ահազանգող քաղաքացու).2) Լրատվամիջոցներին՝ հանրայնացնել խնդիրը»,- գրել է նա։